Հույս ունեմ կարիերաս ավարտել «Բարսայում». Պիկե
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կարիերան «Բարսելոնայում» ավարտելու ցանկություն է հայտնել:
«Բարսելոնան» իմ ընտանիքն է: Միանշանակ, ապագայի վերաբերյալ կանխատեսում չի կարելի անել` նշելով, թե ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պլանավորել ես: Սակայն հույս ունեմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»: Այլ բան ինձ պետք չէ»,-Պիկեի խոսքերը մեջբերում է sport.es-ը:
Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնա» է վերադարձել «Յունայթեդից» 2008-ին և այս ընթացքում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 138 խաղ, հեղինակել 10 գոլ:
Կատալոնացիների կազմում Պիկեն 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 2 անգամ` Գավաթի խաղարկությունում, 3 անգամ` Սուպերգավաթի խաղարկությունում, 2 անգամ` Չեմպիոնների լիգայում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում