Մոուրինյուն իսկապես յուրահատուկ է. Անդրե Շուրլե
Սպորտ
«Բայերի» հարձակվող Անդրե Շուրլեն անդրադարձել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
«Մոուրինյուն իսկապես յուրահատուկ և շատ հանգիստ մարդ է: Մենք հանդիպել ենք Միխայել Բալաքի հրաժեշտի խաղին և նա ինձ ասաց. «Ամեն ինչ արված է, հավաքիր ճամրուկներդ, այժմ դու իմ խաղացողն ես»: Օզիլը և Խեդիրան ասացին, որ Մոուրինյուն լավագույն մարզիչն է, ում հետ իրենք երբևէ աշխատել ենք»,-հայտարարել Շուրլեն:
Հիշեցնենք` «Չելսին» հայտարարեց, որ պայմանագիր է կնքելու Շուրլեի հետ անմիջապես ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց հետո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում