Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր 

57 տարեկան հասակում աչքերն առհավետ փակեց հայ ամենախռովիչ դեմքերից մեկը

Գիտություն և Մշակույթ

Նահապետ Ռուսինեան ծնած էր 1819, Կեսարիոյ Էֆքերէ գիւղին մէջ։ Նախնական կրթութիւնը ծննդավայրին մէջ ստանալէ ետք, տասը տարեկանին, հօր հետ տեղափոխուեցաւ Պոլիս։

Հայրը պալատական նկարիչ էր եւ ի վիճակի էր զաւակը արձանագրելու Սկիւտարի թաղային վարժարանին մէջ, ուր Նահապետ յափշտակութեամբ փարեցաւ հայ լեզուին ու գրականութեան, մեր անցեալի փառաւոր պատմութեան եւ հայ մշակոյթի անանց արժէքներուն։ Ուսումնասէր եւ ծայր աստիճան ուշիմ հայ պատանիին կեանքը յանկարծ խանգարուեցաւ, երբ հայրը վաղամեռիկ եղաւ եւ Նահապետ ստիպուեցաւ թարգմանի պաշտօն ստանձնել թուրք փաշայի մը մօտ։

Նահապետ Ռուսինեանի ընդունակութիւններուն լաւածանօթ ատենի հայ մեծատուն ազգայինները (ինչպէս Կարապետ Պալեան եւ Գրիգոր Օտեանի հայրը) հասան նիւթական օգնութեան, որպէսզի շնորհալի հայորդին չզրկուի բարձրագոյն ուսման հնարաւորութենէն։ Նահապետ Ռուսինեան մեկնեցաւ Փարիզ, ուր բժշկական համալսարանի դասաւանդութեանց կանոնաւորաբար հետեւելով եւ բժիշկի վկայականին արժանանալով մէկտեղ՝ գրականութեան եւ արուեստի նկատմամբ իր խոր պաշտամունքին յագուրդ տուաւ, Սորպոնի համալսարանին դասաւանդութեանց իբրեւ ազատ ունկնդիր արձանագրուելով։

Փարիզի 1840ականներու միջավայրը վճռորոշ նշանակութիւն ունեցաւ Նահապետ Ռուսինեանի կազմաւորման մէջ՝ ոչ միայն գրական, լեզուագիտական, գեղարուեստական եւ փիլիսոփայական իր հետաքրքրութիւններու հունաւորելու եւ զարգացնելու առումով, այլեւ՝ հասարակական¬քաղաքական իր ազատախոհ աշխարհայեացքը արմատաւորելու եւ լայն հորիզոնի բացուելու իմաստով։ Այդ տասնամեակի ֆրանսական եւ եւրոպական յեղափոխական խմորումները համապատասխան կազմաւորում ջամբեցին երիտասարդ հայուն, որ 1851ին Պոլիս վերադառնալով՝ իբրեւ բժիշկ ու Պոլսոյ համալսարանի դասախօս իր առօրեայ աշխատանքին կողքին, ամբողջապէս նուիրուեցաւ ազգային- հասարակական եռուն, այլեւ յեղափոխիչ գործունէութեան։

Յեղափոխական էր Ռուսինեան ոչ միայն իր ընկերային աշխարհայեացքով՝ ազատ մտածողութեան, անկաշկանդ արտայայտութեան եւ ժողովրդավարական մասնակցութեան սկզբունքներուն համար անդուլ պայքարելու իր վճռականութեամբ, այլեւ ու մանաւանդ իր խառնուածքով։

Փարիզեան սերունդի իր գաղափարակիցներուն՝ Ստեփան Ոսկանի եւ Գրիգոր Օտեանի հետ անմիջապէս նետուեցաւ Ազգային Սահմանադրութեան մշակման եւ հաստատման համար ծաւալած պայքարին մէջ, երիտասարդական շունչ եւ թափ տալով շարժումին։ Իր ամբարած գիտութիւնը ի սպաս դրաւ աշխարհաբարի զարգացման եւ տարածման պայքարին։

Ազգային Զարթօնքին համար մղուող պայքարի բոլոր ճակատներուն վրայ տիրական ներկայութիւն եղաւ՝ հետեւողականօրէն իր ֆրանսական կազմաւորման դրոշմը զգալի դարձնելով թէ՛ սահմանադրական իրաւունքներու ընդլայնման, թէ՛ գրական թարգմանութիւններով գեղագիտական ճաշակի ձեւաւորման եւ թէ քերականագիտական ու պատմական-փիլիսոփայական իր աշխարհայեացքի ժողովրդականացման ուղղութեամբ։

Նահապետ Ռուսինեան Ազգային Ուսումնական Խորհուրդի անդամ էր 1854-ին, երբ հրատարակութեան յանձնեց իր «Ուղղախօսութիւն» լեզուագիտական-քերականագիտական աշխատութիւնը, որ ինքնին յեղաշրջում առաջացուց ատենի արեւմտահայ իրականութեան մէջ։ Մեծ աղմուկ բարձրացաւ իր առաջադրած արմատական գաղափարներուն շուրջ. թէեւ յանուն աշխարհաբարի իր պաշտպանած ծայրայեղական նորարարութիւններէն շատեր չդիմացան ժամանակի եւ մեր ժողովուրդի քննութեան, բայց ընդհանուր առումով Ռուսինեանի ստեղծած հայերէն բառերն ու գեղագիտական արտայայտչակերպերը ընդունուեցան եւ լայն կիրարկում գտան մեր ժողովուրդին մօտ։

Ազգային Սահմանադրութեան որդեգրումէն ետք, Ռուսինեան ձեռնարկեց իր երկրորդ աղմկայարոյց գործին՝ «Տարեցոյց»ի պատրաստութեան, որուն հրատարակութիւնը բանադրական արշաւի առիթ մը դարձաւ Ռուսինեանի դէմ։ Հայ կղերականութիւնն ու անոր կողմնակից ամիրայական խաւը խաչակրութեան ձեռնարկեցին ֆրանսական տարեցոյցի ներշնչումով հայ աւանդական տարեցոյցը (տարուան սկզբնաւորման ամիսը, ամիսներու եւ եղանակներու անուանումը) փոխելու եւ յեղաշրջելու

Ռուսինեանի ծայրայեղութեան դէմ։ Միայն պահպանողականութիւնը չէր, սակայն, որ ընդդիմացաւ այդ յեղաշրջական նորարարութեան դէմ։ Ազգային Զարթօնքի իր գաղափարակիցներն ալ մերժեցին այդ ծայրայեղութիւնները։ Այսուհանդերձ՝ իր զոյգ աշխատութեանց ընդմէջէն Ռուսինեան անջնջելի իր դրոշմը դրաւ արեւմտահայ աշխարհաբարի յղկումին եւ գեղեցկացման վրայ։

Նահապետ Ռուսինեան իր հասուն տարիքի ամէնէն բեղմնալի շրջանին կը գտնուէր, երբ ուղեղախռնումի հետեւանքով 57 տարեկանին, առյաւէտ փակուեցան աչքերը հայ արժէքներու ամէնէն «խռովիչ» դէմքերէն բժիշկ Նահապետ Ռուսինեանի։

Ճակատագրի դաժան հարուածով՝ մեր կեանքէն հեռացաւ տակաւին այնքա՜ն տալիք ունեցող՝ իրաւամբ հայ գրականութեան եւ ազգային մտածողութեան Զարթօնքին նախակարապետը հռչակուած Նահապետ Ռուսինեան։

Մեր ժողովուրդի ընկալման մէջ Նահապետ Ռուսինեան անմահացաւ յատկապէս իր ստեղծած «Կիլիկիա» քերթուածով։ «Կիլիկիա»ն եւս ներշնչուած էր ֆրանսական «Նորմանտի»ին նուիրուած քերթուածէ մը, սակայն իր հայերէնով եւ գեղարուեստական բարձրարժէք մշակումով այնքան հայացուած էր, որ իբրեւ ինքնուրոյն ստեղծագործութիւն ընկալուեցաւ եւ անժամանցելի երգի վերածուեցաւ մեր ժողովուրդին կողմէ (Գաբրիէլ Երանեանի երաժշտական մշակումով)։

Ահա՛ քերթուածը.

Երբ որ բացուին դռներն յուսոյ,
Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ.
Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ
Երբ փայլէ իւր քաղցրիկ օրեր,
Երբ որ ծիծառն ի բոյն դառնայ,
Երբ որ ծառերն հագնին տերեւ,
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխա՜րհ, որ ինձ ետուր արեւ:

Տեսի դաշտերըն Սիւրիոյ,
Լեառն Լիբանան եւ իւր մայրեր,
Տեսի զերկիրն Իտալիոյ,
Վենետիկ եւ իւր կոնտոլներ.
Կըղզի նման չիք մեր Կիպրեայ
Եվ ո՛չ մէկ վայրն է արդարեւ
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխա՜րհ, որ ինձ ետուր արեւ:

Հասակ մը կայ մեր կենաց մէջ,
Ուր ամենայն իղձ կþաւարտի.
Հասա՜կ մը, ուր՝ հոգին ի տենչ՝
Յիշատակաց իւր կարօտի.
Յորժամ քնարն իմ ցրտանայ՝
Սիրոյն տալով վերջին բարեւ,
Երթամ ննջել յիմ Կիլիկիա,
Աշխա՜րհ, որ ինձ ետուր արեւ:

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար
Ամենադիտված