«Միսս ԱՄՆ»-ի մասնակիցները մերկացել են հանուն կենդանիների (ֆոտո)
ԱՄՆ
Նախկին Միսս ԱՄՆ և Playboy-ի մոդել Շանա Մոկլերը, նախկին Միսս ԱՄՆ-ի հաղթողներ Ալիսա Կամպանելան, Շանդի Ֆինեսեն և Սյուզի Կաստիլոն մերկացել են կենդանիների իրավունքների պաշտպանության PETA կազմակերպության արշավի համար: Նրանք դեմ են կենդանիների մորթուց հագուստներին:
Շանա Մոկլերն ասել է, որ ավելի լավ է մերկանա, քան մորթուց հագուստ կրի: Արշավը ներկայացնում է լուսանկարներ և նոր տեսանյութ, որտեղ Միսս ԱՄՆ-ի մասնակիցներին կոչ է արվում չընդունել այնպիսի նվերներ, որոնք կենդանիների մորթուց են:
Մոկլերն ասել է, որ քանի դեռ ինքը Միսս Նևադայի տնօրենն են, իրենք երբեք մորթուց վերարկուներ չեն նվիրի և կոչ է արել բոլորին այդպես վարվել:
Կաստիլոն, իր հերթին, ասել է, որ ամբողջ կյանքը սիրել է կենդանիներին և իմանալով, թե ինչքան չարչարանքներ են նրանք տանում նորաձևության համար, կարծում է, որ կարիք չկա այդպես վարվել:
Արշավը համընկել է Միսս ԱՄՆ մրցույթի հետ, որն անց է կացվում շաբաթավերջին Լաս Վեգասում:

slaq.am


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)