Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր 

Հովհաննես Այվազովսկու առաջին ամուսունությունը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Մինաս Սարգսյանի «Մեծ ծավանկարչի կյանքը» գրքից մի փոքրիկ հատված:

1848 թ. ամռանը Հովհաննես Այվազովսկու կյանքում տեղի է ունենում նշանակալից մի իրադարձություն. նա ամուսնանում է: Ամուսնությունն այնքան արագ ու անսպասելի է լինում, որ նրան ճանաչողներից շատերը մնում են զարմացած: Ինքը` Այվազովսկին, խոստովանում է, որ «երկու շաբաթում ամեն ինչ վերջացած էր … Ես ամուսնացա որպես իսկական արտիստ, այսինքն` սիրահարվեցի, ինչպես երբեք»:

Այդ ամուսնությունն իսկապես բանաստեղծական էր, արտիստիկ: Պետերբուրգում ազնվական ընտանիքի տարեց մի այրի, որը ճանաչում ուներ հասարակության մեջ, Այվազովսկուն առաջարկում է նկարչություն դասավանդել իր երկու աղջիկներին: Այդ աղջիկները, ինչպես ասում են, «ամուսնացնելու տարիքի» էին և ստանալով տնային լավ դաստիարակություն, միաժամանակ Անգլիայից Ռուսաստան եկած շոտլանդուհի դաստիարակչուհու մոտ պարապում էին անգլերեն ու դաշնամուրային երաժշտություն: Նկարչությունը նրանց սիրած զբաղմունքն էր, և Այվազովսկու պես հանրահռչակ ուսուցիչ ունենալը նրանց ավելի է կապում գեղեցիկ արվեստների հետ:

Կարճ ժամանակում տիրապետելով ջրանկարչությանը` օրիորդները հոգնած պահերին իրենց առանձնատանը կազմակերպում են երաժշտական երեկոներ, որոնց մասնակցում են նաև Այվազովսկին և տնային դաստիարակչուհին: Այդ երեկոները երբեմն շատ երկար են տևում, իսկ ջութակ նվագող նկարիչն այնքան ուշադրություն է ցուցաբերում այրի տանտիրուհու նկատմամբ, որ վերջինս սկսում է ենթադրել, թե իր աղջիկներից որին նախապատվություն կտա անվանի նկարիչը, ներքուստ մտածելով, որ այդ ամենը կատարվում է հենց այդ նպատակով …

Բայց մեծ է լինում բոլորի զարմանքը, երբ Այվազովսկին առաջարկություն է անում դաստիարակչուհի Ջուլիա Գրեսին` լութերադավան շոտլանդուհուն: Շուտով նրանք մեկնում են Ղրիմ:

Այդ շտապ, չկշռադատված ամուսնությունը կատարվում է Ղրիմի հայոց եկեղեցում, հայկական ազգային սովորությամբ, պայմանով, որ նրանցից ծնված երեխաները նույնպես պետք է մկրտվեն «հայկական սուրբ ավազանում»: Այդ մասին վկայում է հենց ինքը` Այվազովսկին. «Ամուսնացյալ յամի 1848-ի 15 օգոստոսի ընդ Յուլիա դստեր Յակոբայ կռևս անգղիացւոյ լութերականի, - գրում է նկարիչը 1870 թ. հունիսի 10-ին Էջմիածնի սինոդին, - բայց պսակեալ և ի մերումս հայաստանեայց եկեղեցւոց` պայմանով մկրտել զզավակունս մեր ի նմին հայկական սուրբ ավազանի»:

Ինչպես տեսնում ենք, 31-ամյա Հովհաննես Այվազովսկին ընտանիք կազմելիս ևս պահպանում է հայկական սովորույթները և հետամուտ է լինում, որ ծնված չորս աղջիկներն էլ մկրտվեն «հայկական սուրբ ավազանում»: Պսակադրությունը և հարսանեկան հանդեսը նույնպես կատարվում են հայկական ընդունված կարգով: Եկեղեցուց նորապսակ հարսին տուն տանելու համար նկարիչը վարձում է ծաղիկներով զարդարված մի քանի կառք և հյուրերի հետ ճանապարհվում դեպի Շախ-մամայ` հարսանեկան ճաշկերույթի: Ահա հենց այդ ժամանակ անտառից դուրս է գալիս լեռնեցիների հագուստով, զինավառ ու հեծյալ մի ջոկատ և կանգնեցնում հարսանեկան թափորը: Շատերը վախենում են, կարծելով, թե դա թալանի ելած թաթար ավազակախում է: Սակայն նրանց առաջնորդը մոտենում է կառքին, իջնում ձիուց և, համարձակորեն բացելով կառքի դռնակը, ասպետին վայել հանդիսավորությամբ գլուխ է տալիս, շնորհավորում նորապսակներին: Գովելով Այվազովսկու ընտրությունը` գեղեցիկ հարսի ծնկներին է դնում մի թաշկինակ, ապա երկուսին էլ երջանկություն մաղթելով, նետվում է ձիու վրա և իր թիկնապահ հեծյալների հետ անհետանում: Դա լեգենդար Շամիլն էր, կովկասյան լեռների արծիվը, որն իր խոստման համաձայն եկել էր մասնակցելու մեծ նկարչի հարսանեկան հանդեսին (այս պատմությունը մենք ձեզ կներկայացնենք առաջիկայում): Շամիլի ասպետական այդ արարքը չափազանց դուր է գալիս նորապսակներին, և նկարիչը հետագայում` Անդրկովկասում եղած ժամանակ (1868) նկարում է նրա անվան հետ կապված լեռնային բնապատկերներ:

Ջուլիա Գրևսի հետ ամուսնության առաջին տարիներին Այվազովսկին իրեն երջանիկ է համարում: Ավելին, նա հիացած է այդ ամուսնությամբ: Հարսանեկան արարողությունից որոշ ժամանակ անց, իր բարեկամներից մեկին ուղարկած նամակում սիրահարված նկարիչը գրում է. «Ես այժմ աշխատում եմ ավելի քան երբևէ»: Իսկապես, տարվա երկրորդ կեսում և այնուհետև Այվազովսկին աշխատում է ավելի ոգևորված: Նա խոստովանում է, որ «Իմ լավագույն կտավները նրանք են, որոնք ես նկարել են ոգեշնչված, ինչպես և երբ ամուսնացա …»:

Նյութը` Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար
Ամենադիտված