Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ տասնյակից ավելի վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2108 մակնիշի 17 ՏԼ 693 և ուղևորատար Ford Tranzit ՍՏT 143 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևաքնով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական աշխատանքներ կատաելու նպատակով նշված հատվածում տեղադրված վագոն տնակի հարևանությամբ՝ կոտրելով նաև գազատար խողովակը:
Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, ովքեր քիչ առաջ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցին Երևան: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և հարևանությանմբ գտնվող վագոն տնակի սեփականատերերը:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտ աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանության օպեր գծով տեղակալ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատաները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը, ում հանձնարակականով մեքենաները տեղափոխվելեու են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը այս պահին պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: Տեղում աշխատում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ-կառավարման խումբը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան