Անհրաժեշտ է պատսպարվել արևից
Հասարակություն
Ինչպես տեղեկանում ենք meteo-tv.am-ից, եղանակը Հայաստանում հունիսի 16-ին և 17-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ:
Միայն արևելյան շրջաններում օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, միայն կարճատև անձրև ու ամպրոպ, էական տեղումներ չեն սպասվում, կարկուտի հավանականությունը փոքր է: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ:
Տաթևում հաստատվել է արևային, առանց տեղումների եղանակ, լավ ժամանակ է հանգիստն այստեղ անցկացնելու համար: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
ՈՒշադրություն. 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, կրել բաց գույնի բամբակե հագուստ և գլխարկ, շատ հեղուկ խմել: Երեքշաբթի մի փոքր կհովանա:
Երևանում` ունիսի 16-ին և 17-ին կդիտվի պարզ, առանց տեղումների, արևային եղանակ: Երեկոյան հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Գիշերը +18+20, ցերեկը +32+34, երեկոյան +26+28:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը