Բակո Սահակյանն այցելել է Շուշի քաղաք
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Շուշի քաղաք:
Նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում եւ ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս ճյուղի զարգացումը ինչպես մեր տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում:
Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն է վերականգնել Շուշիի' որպես կրթական, հոգեւոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը, եւ այդ գործում մեծ դերակատարություն կունենան այս ուսումնական հաստատությունները:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան