Ջորջ Բուշի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել օդաչուի խցիկում առաջացած ծխի պատճառով
ԱՄՆ
Ինքնաթիռը, որով թռիչք էր իրականացնում ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, վթարային վայրէջք է կատարել Կենտուկի նահանգի Լուիսվիլի օդանավակայանում օդաչուի խցիկում առաջացած ծխի պատճառով. հայտնում է CNN-ը`հղում կատարելով ԱՄՆ-ի դաշնային ավիացիայի ներկայացուցչին:
Ֆիլադելֆիայից Դալլաս չվերթ իրականացնող Gulfstream IV երկշարժիչանի ինքնաթիռի օդաչուն ծխի հոտ է զգացել իր խցիկում և տեղյակ պահել ավիադիսպետչերին, որից հետո օդանավը մոտակա օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել: Տուժածներ չկան: Միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ օրը գիշերը, իսկ կիրակի առավոտյան Բուշ կրտսերը բարեհաջող ժամանել է Դալլաս:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)