Հենրիկ Մխիթարյանի համար «Լիվերպուլի» գործադիր տնօրենը չի մեկնել Բրազիլիա
Սպորտ
«Լիվերպուլը» շարունակում է պայքարը Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերը ձեռքբերելու համար:
Ինչպես տեղեկացնում է bloomberg-ը, անգլիական ակումբի գործադիր տնօրեն Յան Էյրը չի մեկնել Բրազիլիա, որպեսզի ավարտին հասցնի Մխիթարյանի տեղափոխության հարցը: Ռիո դե Ժանեյրույում Էյրը պետք է մասնակցեր ֆուտբոլի ֆինանսական հեռանկարներին նվիրված կոնֆերանսի: Դրա փոխարեն` գործադիր տնօրենը մնացել է Եվրոպայում հայ կիսապաշտանի տրանսֆերի ձեռքբերման հարցը կարգավորելու համար:
Մխիթարյանի տրանսֆերի համար անգլիական ակումբը մրցակցում է Գերմանիայի, Իսպանայի Ֆրանսիայի հետ: «Շախտյորը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը: Սակայն դոնեցկյան թիմը չի պատասխանել էլեկտրոնային նամակին»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում