Օրվա շախմատային իրադարձությունները
Սպորտ
Կարեն Ասրյանի հուշամրցաշարը
Այսօր Ջերմուկում մեկնարկում է օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարը:
Պայքարին մասնակցում են 55 շախմատիստներ, այդ թվում' գրոսմայստերներ Եվգենի Պոստնին (Իսրայել), Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան):
Հայ շախմատիստները Ոսկե Ավազներում
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող 2-րդ “Մեծ Եվրոպա” օփենում 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարներից' գրոսմայստեր Զբինեկ Հրաչեկից (Չեխիա) եւ Վլադիսլավ Նեւեդնիչիից (Ռումինիա):
Դավիթ Պառավյանն ունի 4, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը' 3,5 միավոր տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում