Մասիսի հրշեջները և Դարբնիկ գյուղի բնակիչները, 2 ժամից ավելի է, պայքարում են հրդեհի դեմ (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Բալայան փողոցի տներում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված փողոցի թիվ 32 տան առաջացած հրդեհն են փորձում մարել գյուղացիները, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տունը պատկանում է 28-ամյա Դավիթ Հարությունյանին, ով բնակվում է հղի կնոջ և երեխայի հետ:
Տան տանիքը և նրա հարևանի խորդանոցը ամբողջովին այրվել է, ինչպես նաև` մի քանի ծառեր:
Տեղում հրշեջների աշխատանքները ղեկավարում են hրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Թովմաս Հովհանիսյանն ու տեղակալ Աղասի Հովհաննիսյանը: Հրշեջները դեպքի վայրում աշխատում են մեկ մարտական հաշվարկով և երկու հրշեջ մեքենայով:
Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում է Ոստիկանության մասիսի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Զոհրաբ Թազայանը:
Հրդեհի առաջին իսկ վարկյանից ողջ գյուղացիների հետ տեղում աշխատանքներ էր կատարում նաև գյուղապետ Ազատ Խաչատրյանը:
Թե ինչից էր եղել հրդեհի պատճառը, կպարզվի փորձաքննության արդյունքում, իսկ Արարատի մարզպետարանն ու գյուղապետարանը արդյոք օգնություն կցուցաբերեն ընտանիքին, դեռևս պարզ չէ:

























































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան