Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP ՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկի Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին 

Ժամանակը շատ հաճախ անարդար է գտնվում. Տիգրան Սարգսյան

Հասարակություն

Օրեր առաջ երևանյան գրախանութներից մեկից գիրք էի գնում՝ ընկերոջս նվիրելու համար: Որոշեցի գնել Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» աշխատությունը: Գիրքը ձեռք բերելուց հետո ինձ մոտեցավ տարեց մի կին և հարց ուղղեց՝ նկատելով Կոստան Զարյանի գիրքը իմ ձեռքում, թե ինչու՞ հենց Զարյան ընտրեցի, ինչու՞մն է Զարյանի առանձնահատկությունը՝ անձամբ ինձ համար: Տարեց կնոջը բացատրեցի իմ ընտրության պատճառը մի քանի խոսքով, սակայն ավելի ուշ փորձեցի ինքս ինձ համար ավելի խորքային ձևով վերլուծել Կոստան Զարյանի առանձնահատկությունները: Իհարկե յուրաքանչյուր ընթերցող ինքն է գնահատական տալիս գրքին, դրա հեղինակին և դրա բովանդակությանը: Այսպիսի մի փոքրիկ դիտարկում էլ՝ որպես ընթերցող և Կոստան Զարյանի արվեստի մեծ սիրահար որոշեցի ես անեմ վերջինիս առանձնահատկությունների վերաբերյալ:Կոստան Զարյանի առաջին կարևոր առանձնահատկությունն, իմ խորին համոզմամբ դա այն է, որ նա դաստիարակվել է տարբեր մշակույթներում: Վերջինիս վրա ազդեցություն են թողել ռուսական, հայկական, ֆրանսիական մշակույթները: Միաժամանակ տիրապետելով տարբեր լեզուների, բացառիկ հնարավորություն է ունեցել ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ, չափազանց լավ իմանալով և զգալով այդ մշակույթների տարբերություններն ու դրանց առանձնահատկությունները: Ի տարբերություն մի շարք այլ գրողների, այդ զգացումը նրա մոտ շատ խիստ արտահայտված էր: Դա է պատճառը, որ նրա բոլոր աշխատություններում մենք մշտապես հանդիպում ենք նրա այդ համեմատականներին, գնահատականներին, որոնք չափազանց խորքային են, այլ ոչ թե ձևական բնույթ են կրում: Թերևս դրա բացատրությունն այն է, որ թե՛ եվրոպական, թե՛ հայկական և թե՛ ռուսական մշակույթները նրա մեջ ունեցել են բավականին խորն արմատներ: Սա առաջին և հավանաբար ամենալուրջ առանձնահատկությունն է, որ իր հետքն է թողել նրա հարուստ ժառանգության վրա, որ մենք այսօր ունենք:

Երկրորդ կարևոր առանձնահատկությունը դա Կոստան Զարյանի բացառիկ հայրենասիրությունն է: Հայրենիքի նկատմամբ անսահման սիրո զգացողությունը դրսևորվում և նկատելի է դառնում մեծն վարպետի համարյա բոլոր աշխատություններում: Նա չի կարողանում թաքցնել իր սերն իր ազգի նկատմամբ, անթաքույց ձևով է հիանում իր ժողովրդով և մեծարում նրան, մատնանշելով ժողովրդի բոլոր հատկանիշներն ու բնութագրիչները ու դա անում է լավագույն և ճշգրիտ ձևով: Նա շատ լավ տեսնում էր նաև այն խնդիրները, որոնք առկա են իր ազգի մոտ, բայց երբևէ չէր անդրադառնում դրանց՝ ապացուցելով իր սերն ու հավատը սեփական ազգի նկատմամբ: Այդ ընկալումները շատ նուրբ են Զարյանի մոտ ու դա նրա երկրորդ առանձնահատկությունն է:

Երրորդը կարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Կոստան Զարյանն էրուդիտ էր, կիրթ, բանիմաց և խորքային անձնավորություն: Շատ երևույթների մեջ նա կարողանում էր ճշգրիտ բացահայտել դրանց բուն էությունը և տեսնել դրանց ապագան:
Այդ տեսակետից Կոստան Զարյանի աշխատությունները, ասենք «Միացյալ Նահանգները», «Սպանիան» ներառում են այն գնահատականները, վերլուծությունները, որ նա իրականացրել է դեռ անցյալ դարի սկզբում: Այսօր, նայելով դեպի ետ մենք տեսնում ենք, որ ժամանակն է ցույց տվել, թե ինչքան ճշգրիտ էին նրա գնահատականները և պատմությունն է ապացուցում այդ գնահատականների ճշգրտությունը՝ բացահայտելով Զարյանի բացառիկ հեռատեսությունը:

Հազարավոր հայրենադարձների նման Կոստան Զարյանն էլ մեծ դժվարությունների էր հանդիպում Հայաստանում: Խորհրդային գրաքննության կանոնները, ինչպես շատերին, այնպես էլ Զարյանին ստիպում էին անընդհատ փոփոխությունների ենթարկել իր վեպերը: Եվ միայն այսօր մենք հնարավորություն ունենք ծանոթանալու վեպերի տարբերակներին: Ինչպես ասենք, արքեպիսկոպոս Օրմանյանը, այնպես էլ Կոստան Զարյանը և հազարավոր այլ մեծեր չէին ընկալվում և չէին ընդունվում ժամանակակիցների կողմից… ժամանակը շատ հաճախ անարդար է գտնվում, իսկ պատմությունը միշտ ամեն ինչ դնում է իր տեղը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան, հատուկ` «ԱՐԱՐԱՏ» ամսագրի համար

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)
Ամենադիտված