Չեխիայի վարչապետը հրաժարական է տվել
Աշխարհ
Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը հունիսի 16-ին հայտարարել է իր հրաժարականի մասին: Այդ մասին վարչապետը հայտարարել էր կոալիցիայի անդամ իր գործընկերների հետ հանդիպման ավարտին. գրում է Reuters-ը:
Նեչասի խոսքերով` նա հրաժարական է տալու այս երկուշաբթի օրը: Իր որոշումը վարչապետը բացատրել է «քաղաքական պատասխանատվությամբ»:
Միաժամանակ, Նեչասը նշել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության կողմից գործադրված ճնշումը` ի դեմս Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, որը պահանջում էր նրա հրաժարականը` սպառնալով հակառակ դեպքում նախարարների կաբինետին անվստահության քվե հայտնել:
Նեչասն իր հրաժարականի մասին հայտարարել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի և կառավարության մի շարք անդամների շուրջ բռնկված քաղաքական սկանդալից մի քանի օր անց: Նրանց մեղադրում են կաշառակերության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան