Կոենտրաուն «Ռեալից» հեռանալու համար պատրաստ է աշխատավարձի նվազեցման
Սպորտ
«Արքայական ակումբի» 25-ամյա ձախ պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն ցանկանում է վերադառնալ իր նախկին թիմ՝ «Բենֆիկա». տեղեկացնում է A Bola-ն:
Հանուն դրա՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի նվազեցման: Լիսաբոնցիները նույնպես դեմ չեն ֆուտբոլիստին իրենց շարքերում տեսնելու համար:
Սակայն Կոենտրաուի տեղափոխմանը կարող է խանգարել ֆուտբոլիստի տրանսֆերային բարձր գինը՝ 20 մլն եվրո:
Կուենտրաուն «Ռեալ» է տեղափոխվել 2011-ին՝ 30 մլն եվրոյի դիմաց՝ «Բենֆիկայից»: Իսպանիայի ավարտած առաջնությունում 16 հանդիպում է անցկացրել, հեղինակել է մեկ գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում