Չարաշահումներն ավելացե՞լ են, թե՞ պակասել. Շարմազանովի հարցը՝ փոխվարչապետին
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր սկսեց արտահերթ նիստի աշխատանքները։ Նիստում շարունակվեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը։
Ելույթով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Վերջինիս հարց տալու համար հերթագրվեցին 23 պատգամավոր: Հարց ուղղեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
«Կառավարությունն ունի՞ համեմատական 2011-ի և 2012-ի: Չարաշահումներն ավելացե՞լ են, թե՞ պակասել, ուղղվե՞լ են, թե՞ չեն ուղղվել: Իրավիճակը 2011-ին ինչպե՞ս է եղել և ինչպիսի՞ն է 2012-ին», - հարցրեց ԱԺ փոխնախագահը:
Վերջինիս ի պատասխան՝ Արմեն Գևորգյանն ասաց, որ ինքը չի կարող ասել՝ արդյո՞ք կա նման համեմատական, թե՞ ոչ.
«Ես ինքս չեմ տիրապետում նմանատիպ տեղեկատվությանը, բայց հինգշաբթի օրվա մեր քննարկումից հետո համապատասխան հանձնարարություն հանրապետության վարչապետի կողմից արդեն տրվել է, որպեսզի ոչ միայն գործադիրի մարմինները, այլ նաև իրավապահ համակարգի մեր գործընկերները նմանատիպ տեղեկություններ ամփոփեն և տեղեկացնեն՝ անկախ նրանից, թե երբ և ոնց կավարտվեն այս քննարկումները, որպեսզի այդ տեղեկությունը նույնպես լինի հրապարակային, և պատգամավորները և մեր հանրությունը կարողանան դրանք գնահատել: Բայց ես կարծում եմ, որ այն ոլորտները, որոնք 2011-12 թվականներին ուսումնասիրվել են, և որոնց մասով կան որոշակի հարուցված վարույթներ, այդ ոլորտներում ռիսկերն արդեն, ըստ էության, նվազագույնի են հասցված: Կարող ենք արձանագրել, որ ՎՊ-ի կողմից բացահայտված խնդիրների մասով համատեղ աշխատանքի արդյունքներով, այդ թվում նաև՝ ԱԺ-ի մեր գործընկերների հետ, հնարավոր է լուծումներ գտնել: Նաև պետք է օրենսդրորեն կարգավորենք, որպեսզի դրանք չկրկնվեն, - ասաց փոխվարչապետը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան