Վրաստանի արդարադատության նախարարը ժամանել է Հայաստան
Արտաքին Քաղաքական
Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին երկուշաբթի օրը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Ինչպես հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից, նախարարը Հայաստանում մի շարք հանդիպումներ է ունենալու. հայտնում է «Գուզիա Օնլայն»-ը:
Մասնավորապես՝ նա կհանդիպի ՀՀ վարչապետի, Արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի և Սահմանադրական դատարանի նախագահի հետ:
Նախարարն ու նրա տեղակալները նաև հանդիպումներ կունենան Հայաստանի փաստաբանների պալատի և Նոտարների միության ղեկավարի հետ:
Կողմերը քննարկելու են իրավական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում