«Յունայթեդ» տեղափոխվելուց հրաժարվելու համար խելագար պետք է լինես. Ֆերդինանդ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը, մեկնաբանելով Սեսկ Ֆաբրեգասի հնարավոր տեղափոխությունը «Յունայթեդ», նշել է, որ նույնիսկ լավագույն ֆուտբոլիստները անգլիական թիմում ունակ են առաջընթաց ապրել:
«Երբ քեզանով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», պետք է պարզապես համաձայվել տեղափոխվել: Նույնիսկ եթե դու մեծագույն խաղացող ես, «Յունայթեդում» կրկին առաջընթաց կունենաս: Ռոնալդուն դարձավ լավագույնը՝ տեղափոխվելով «Սպորտինգից»: Կարելի է հիշել Բեքհեմին, Քոուլին, Քինին: Հաշվի առնելով նման պատմությունը՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը հրաժարվի «Յունայթեդ» գնալուց»: Այնպես որ, պետք է խելագար լինես «Յունայթեդ» տեղափոխվելուց հրաժարվելու համար»,-Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է The Sun-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում