Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի պատմության լավագույն մարզիկ
Սպորտ
Թենիսիստ Ռաֆայել Նադալը АВС պարբերականի կողմից ճանաչվել է Իսպանիայի պատմության լավագույն թենիսիստ:
Մարզիկների, լրագրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում թենիսիստը գերազանցել է լեգենդար հեծանվորդ Միգել Ինդուրայնին և բասկետբոլիստ Պաու Գազոլին:
Նշենք, որ Նադալը «Մեծ սաղավարտի» մրցաշարի 12-ակի չեմպիոն է, 2008-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհում միակ թենիսիստը, ում շնորհվել է «Կարմիր սաղավարտ»:
Նադալը նաև ATP-ի ամփոփիչ մրցաշարի առաջին մասնակիցն է. մրցաշարը կկայանա նոյեմբերին Լոնդոնում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում