Լևանդովսկին մնում է «Բորուսիայում»
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին հաջորդ մրցաշրջանը հաստատ կանցկացնի դորտմունդյան թիմում. այդ մասին հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Վատցկեն:
«Լևանդովսկու հարցում որոշումն ընդունված է: Նա մնում է «Բորուսիայում»,-նշել է Վատցկեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են «Յունայթեդը», «Ռեալը» և «Բավարիան»:
2012/13 մրցաշրջանում Լևանդովսկին Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 31 խաղ, հեղինակել 24 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:
Ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում