Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր 

Պարույր Սևակի թաղման օրը ասեղ գցելու տեղ չկար

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ա. Զաքարյանի «Գրականության և պատմության ընթացքը» գրքից մի փոքրիկ հատված:

Հունիսի 17-ի լուսաբացին արթնացա ամուսնուս անհանգիստ տնքոցից, արթնացավ, զարհուրած պատմեց. – Աչքիս առջև կողք-կողքի երկու մեծ սյուն հրդեհվեցին, տապալվեցին գետնին … կրակը երկինք էր հասել: -

Ծնյալ նախապաշարվածիս երազը ոչինչ չասաց, ոչ էլ ունեցա որևէ նախազգացում: Գնացի Գրականության և արվեստի թանգարան Անահիտ Չարենցի հետ շարունակելու աշխատանքը Չարենցի անտիպների վրա: Այդ օրվա գործն ավարտելու վրա էինք, դռան առջևից Վարազդատ Հարությունյանը խառնաշփոթ տագնապով հայտնեց Պարույրի մահվան բոթը …

Մի կերպ աշխատասենյակից դուրս եկա, թանգարանի աշխատակիցները արդեն խմբվել էին միջանցքներում, նետվեցի փողոց: Չգիտեի ո՞ւր գնալ, համենայնդեպս ոչ տուն. քայլերս ուղղեցի դեպի ամուսնուս աշխատատեղին: Տրանսպորտ հասկացողությունը կորցրել էի և քայլում էի խելակորույս: Բարեկամության փողոցի (այժմյան Մարշալ Բաղրամյանի) խաչմերուկում թվաց առջևիցս գնացողը Սարգիս Հարությունյանն է. – Սաքո՜, Սաքո՜, - կանչելով նետվեցի, նա չէր …

Հասա Ակադեմիկա. ողբալով, մի կերպ մեզ հավաքելով որոշեցինք զանգել Մայայենց (Սևակի առաջին կնոջը): Հավաքեց ամուսինս, և սակայն Մայայի «Լսում եմ»-ին չկարողացավ պատասխանել որևէ բառով:

Ի՞նչ ասեր, ի՞նչ հարցներ, պետք էր գնալ: Աշխատանքի վերջն էր, մարդիկ դուրս էին գալիս մի տեսակ այլայլված: Էլ հույս ու հուսատեղ չէր մնում: Չեմ հիշում ինչպես հասանք մինչև Մայայենց տան մուտքը …

Ահավոր էր մոր և որդու սրտակտոր, գետնաթավալ վիշտը, Հրաչոն մոտենալ չէր թողնում, սիրտը փրթվում էր հեկեկոցից: Հետո տուն դարձավ Մայայի մայրը, հավաքվեցին հարևանները: Ավելի ուշ ներս մտավ Մայայի հայրը. խեղճը շվարած մնաց կանգնած դռների մեջ. ականջիս են սգի միջից նրան ուղղած կնոջ խոսքերը. - Ինչո՞ւ քեզ չպատահեց, ամեն օր մեքենայի վրա ես … Ինչո՞ւ նրան պատահեց … Մեղավորի պես հասկացավ, ծերունական լացով լացեց, մղկտաց …

Ընթացքում հայտնի դարձավ, որ Նելլին նույնպես չի փրկվել, երեխաները Արարատում են: Հրաչոն պապի հետ գնացին եղբայրների հետևից: Մենք էլ եկանք դիահերձարան (բժշկական ինստիտուտին կից): Շենքի առջև խռնվել էին մարդիկ. արդեն բերել էին … Միասին երկու դի … Մի կողմի վրա քարացած կանգնած էր Էմման, մի պատի տակ էլ կանգնած մնացինք ես ու ամուսինս: Եկան Ս. Մուրադյանը, Ջ. Թորոսյանը և Պարույրի քավոր Վազգենը … կողքներիս մղկտում էր Համլետ Կարճիկյանը:

Հետո գնացինք տուն, գլխակուրույս եկավ Հարություն Ֆելեքյանը: Նա Պարույրի հետ ծանոթացել էր մեր տանը 50-ականի վերջերին, երջանիկ մի օր, երբ հավաքվել էին ամուսնուս ծննդյան օրը: Միասին վերհիշում, վշտանում էին, իսկ իմ աչքի առջև Պարույրն էր, ծնոտն ու բերանը ափի մեջ առած նախագահությունում լուռ նստած, դառնացած Պարույրը …

Սրտառուչ էին բանաստեղծի հարազատ մարդկանց ուշժամյա և վաղ առավոտվա այցելությունները դիահերձարան` խմբված պատերի տակ, այն լուսամուտի առջև, որի հետևում պաշտելի Պարույրն էր Նելլիի հետ կողք-կողքի …

… Ականատես էի այն դաժան պահի, երբ Հրաչոն ու Մայայի հայրը տուն բերեցին Արմենի ու Կորյունի արյունոտ շորերը: Կորյունի գրպաններում գյուղական մանր-մունր «խալիքներ» էին, նաև քարկտիկի քարեր. Վերցրել էր հետը խաղալու Թբիլիսիում … Հիշում եմ և այն, որ Նելլիին հագցնելու ոչինչ չգտնվեց, և Նելլիի զրկվածությունը ողբալով իր ունեցածներից ինչպես էր ընտրում Մայան …

Թաղման նախօրեին Թբիլիսիից եկան Նելլիի հայրը, քույրը, քրոջ ամուսինը, մորոքույրը և իջան Մայայենց տանը: Օրեր անց այդտեղից էլ վերադարձան: Այդ տանը իջան նրանք նաև Պարույրի ու Նելլիի մահվան քառասունքին, տարեդարձին, և կարելի էր զարմանալ, թե որպիսի հարազատությամբ ու հոգատարությամբ էին վերաբերվում նրանց Մայան, նրա ծնողները: Հիշում եմ, Նելլիի քույրը` Էթերին, որքան էր զգացված լինում այդ վերաբերմունքից. - Ւնչքա՞ն կարելի է, ինչքա՞ն կարելի է, - հուզմունքով կրկնում էր, և այդ «ինչքա՞ն» հարազատությունը, իրոք, զարմանալի էր:

Հունիսի 19-ի օրը ասեղ գցելու տեղ չկար Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի հրապարակով` Լենինի պողոտայի և Թումանյան փողոցի տարածքով մեկ: Հրաժեշտի եկած անվերջանալի բազմություն, սգո երաժշտություն, մղկտացող-հեծկլտացող տղամարդիկ ու կանայք … Եվ հանկարծ … Պարույրի ձայնը, Պարույրը կարդում է իր բանաստեղծությունները … Մոռացած, որ աշխարհում կա ձայնագրություն, գոռում եմ. – Պարո՜ւյր, Պարո՜ւյր …

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար
Ամենադիտված