Իկեր Կասիլյասն իր կարիերայում 800 խաղ է անցկացրել
Սպորտ
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում Իսպանիայի և Ուրուգվայի ազգային ընտրանիների միջև հանդիպումն իսպանացիների դարպասապահ Իկեր Կասիլյասի համար 800-րդ խաղն էր կարիերայում:
Նշենք, որ ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» կազմում իր նորամուտը նշել է 1999-ին և մինչ այսօր մադրիդյան թիմում անցկացրել է 654 հանդիպում, տեղեկացնում է իսպանական մամուլը:
Իսկ հավաքականի կազմում Ուրուգվայի դեմ խաղը Կասիլյասի համար 146-րդն էր:
Դարպասապահը 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն և մեկ անգամ էլ նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում