Գեղարդավանքի մոտ ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել և վրաերթի է ենթարկել երկու հոգու
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «ВАЗ 21 214» մակնիշի՝ 44 SU 999 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, Գեղարդավանքի ավտոկայանատեղի տարածքում, առանց վարորդի կողմից վարելու, հետընթաց սկսել է շարժվել և հայտնվել է ձորում տեղակայված տաղավարում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, երկու հոգի՝ մեծահասակ մի կին և մի երեխա, թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, քանի որ ավտոմեքենան բախվել է նրանց:
Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խումբը՝ խմբի պետ Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Համբարձումյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի բնակիչ 49-ամյա Արկադի Սեդրակյանի անվամբ, և քիչ առաջ ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ավտոմեքենան Ա. Սեդրակյանից գնել են, և վարորդը եղել է Գառնի գյուղի բնակիչ Արծրուն Վարդանյանը, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել, իսկ մեքենան կայանված է եղել ու ինքնաբերաբար հետընթաց շարժվել է:
Արդեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչները: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան