Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չմեկնեց Սյունիք
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր չի մեկնել Սյունիքի մարզ։ Այցելության մտադրության մասին նա հրապարակավ հայտարարել էր շաբաթ օրը՝ կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ։
«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ չմեկնելու պատճառը ԱԺ-ի արտահերթ նիստն է. «Ազգային Ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամները նույնպես պետք է մեկնեին Սյունիքի մարզ։ Այդ իսկ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչները Սյունիքի մարզ կմեկնեն վաղը»,- բացատրեց Արմեն Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան