Հենրիկ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Լիվերպուլում»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն առաջիկա երկու օրերի ընթացքում բուժզննում կանցնի «Լիվերպուլում», տեղեկացնում է ИТАР-ТАСС–ը:
Այդ նպատակով Մխիթարյանը կմեկնի Լոնդոն: Մերսիսայդցիները ֆուտբոլիստի հետ պայմանագրի կնքման մասին կհայտարարեն այս շաբաթվա վերջում: Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուի տրանսֆերային գումարը կկազմի մոտ 30 մլն եվրո:
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը դոնեցկյան թիմի կազմում անցկացրել է 41 խաղ և հեղինակել 29 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում