Այսօր կինոռեժիսոր Դմիտրի Քեսայանցի ծննդյան օրն է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Կինոռեժիսոր Դմիտրի Քեսայանցը ծնվել է 1931 թ. հունիսի 18-ին, Երևանում:
1945-1949թթ աշխատել է կոլխոզում: 1950թ. ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ուսումնարանը, միաժամանակ, որպես դերասան, աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
1963թ. ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Գրիգորի Կոզինցևի արվեստանոցը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:
Նկարահանած ֆիլմերից հիշարժան են «Տերն ու ծառան» (1962թ.), «Երևանի ատոմային կենտրոնը» (1964թ.), «Ավդոյի մեքենան» (1966թ.), «Բարի լույս» (1967թ.), «Իմ հարազատ քաղաք» (1968թ.), «Սիրո խոստովանություն» (1969թ.) «Չախ-Չախ թագավորը» (1969թ.), «Կրակոց սահմանի վրա» (1970թ.), «Հավերժության երգը» (1972թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Ներշնչանք» (1975թ.), «Զինվորն ու փիղը» (1977թ.), «Մեր պապերի քայլերգը» (1980թ.), «Հրդեհ» (1983թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Պատրանք» (1987թ.), «Անիծվածները» (1991թ.), «Աղետ» (1993թ.), «Հաղթանակի օրը» (1995թ.):
Մահացել է 2001 թ. ապրիլի 14-ին, Երևանում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)