Հայաստանը չի հասել իր նախաճգնաժամային վիճակին
Հայկական Մամուլ
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իրենց հաջողվել է վերականգնել Հայաստանի տնտեսության նախաճգնաժամային վիճակը:
Միջազգային պրակտիկայում ՀՆԱ-ն սովորաբար հաշվում են ոչ թե տվյալ երկրի արժույթով, այլ դոլարով:
Եվ հիմա, երբ Հայաստանի ՀՆԱ-ն հաշվում ես դրամ-դոլար հարաբերակցությամբ, ապա ստեղծվում է հետեւյալ պատկերը: Նախաճգնաժամային տարում՝ 2008թ., Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ 662 մլն դոլար, իսկ ճգնաժամի ժամանակ՝ 2009թ., այդ թիվը կտրուկ նվազել է՝ դառնալով 8 մլրդ 648 մլն դոլար: 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն դարձել է 9 մլրդ 949 մլն դոլար, իսկ 2013թ. նախատեսված է, որ կդառնա 10 մլրդ 455 մլն դոլար:
Ասել է թե՝ առ այսօր Հայաստանը չի հասել իր նախաճգնաժամային վիճակին. ՀՀ ՀՆԱ-ն 2012թ. չի դարձել 11 մլրդ 662 մլն դոլար, ոչ էլ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը