Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Հայկական Մամուլ
«Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, աշնանը սպասվող ներքաղաքական վերադասավորումների կոնտեքստում հնարավոր է համարվում ինչպես ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Հենց այդ հանգամանքով են ոմանք բացատրում ԲՀԿ-ականների՝ վերջին շրջանում դրսևորվող բավական զուսպ վերաբերմունքն իշխանության նկատմամբ:
ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա կարող է լուծել մի շարք աշխարհաքաղաքական հարցեր: Նոյեմբերին տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի Վիլնյուսի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը պետք է ստորագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Դա, ըստ էության, կարող է դիտվել որպես հրաժեշտ Եվրասիական միությանը: Բայց եթե ԲՀԿ-ն դառնում է կառավարող կոալիցիայի անդամ, իսկ Գագիկ Ծառուկյանը վարչապետ, ապա կարելի է սպասել ճիշտ հակառակին, հրաժեշտ Եվրոպական ինտեգրացիային և կանաչ ճանապարհ՝ դեպի Եվրասիական միություն»:
Մանրամասները՝ «168 Ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը