Արթուր Աբրահամը կարող է ավարտել կարիերան
Սպորտ
Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, հնարավոր է, օգոստոսի 24-ին ռինգ դուրս չգա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հայազգի բռնցքամարտիկը դժգոհ է Սև Մամբայի հետ մենամարտի համար առաջարկվող հոնորարից և նույնիսկ պատրաստ է ավարտել կարիերան:
«Եթե Զաուերլանդը համաձայնության չգա փաստաբանիս հետ, ապա ես չեմ մենամարտի ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ դրանից հետո, և կարող եմ ավարտել կարիերաս: Բռնցքամարտիկներին պետք է արդար վերաբերվել»,-հայտարարել է Աբրահամը:
Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Արթուր Աբրահամը 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով զիջեց Ռոբերտ Շտիգլիցին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում