Բոլորն այնպես են խոսում, կարծես Իսպանիան արդեն եզրափակչում է. Մարսելո
Սպորտ
«Արքայական ակումբի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարսելոն մեկնաբանել է աշխարհի և Եվրոպայի չմպիոնների առաջին խաղը Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում:
«Բոլորն այնպես են խոսում, կարծես թե Իսպանիան արդեն եզրափակչում է, չնայած որ մինչ եզրափակիչ դեռ շատ խաղեր կան: Մենք պատրաստ ենք հանդիպել յուրաքանչյուր թիմի հետ: Պետք է պարզապես հանգստություն պահպանել: Եթե արդյունքում եզրափակչում մեզ բաժին հասնեն իսպանացիները, ապա դիտարժան խաղ կլինի: Ես տեսել եմ Ուրուգվայի հետ խաղը: Իսպանիան մեծագույն հավաքական է, այստեղ ոչինչ ասել պետք չէ»,-Մարսելոյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում