Հայնկեսը՝ լավագույն մարզիչ, Մեսսին՝ լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Kicker գերմանական պարբերականն իր ընթերցողների շրջանում հարցումներ է անցկացրել 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունը պարզելու համար:
Արդյունքում՝ լավագույններն են ճանաչվել «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը և «Բարսայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Հայնկեսին նախապատվությունը տվել է հարցման մասնակիցների 60,5%-ը, երկրորդ տեղում՝ «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը՝ 21,8%. եռյակը եզրափակում է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն՝ 7,7%:
Ֆուտբոլիստներից լավագույնն է ճանաչվել Լիոնել Մեսսին (67,4%), նրան հաջորդում է Կրիշտիանու Ռոնալդուն (11,7%), երրորդը «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը (7%):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում