Հանուն Մատայի՝ «Բարսան» պատրաստ է հրաժարվել Ալկանտարայից կամ Տելյոյից
Սպորտ
«Բարսելոնան» դիտարկում է «Չեսլիի» ֆուտբոլիստ Խուան Մատային ձեռքբերելու տարբերակը. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Այս դեքում կատալոնյան ակումբը ստիպված կլինի հրաժարվել Տիագո Ալկանտարայի կամ Տելյոյի ծառայություններից, որպեսզի կարողանա իրականացնել Մատայի տրանսֆերը:
Նշենք, որ Ալկանտարան ինքը ցանկություն է հայտնել լքել «Բարսան» և կարիերան շարունակել անգլիական ակումբում: Տելյոյի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան», «Շալկեն» և «Լիվերպուլը»:
Իսկ ինչ վերաբերում է Մատային, ապա «արիստոկրատների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նրան չի տեսնում իր թիմում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում