Խանջյան փողոցում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է
ԱՐԽԻՎ
Հունիսի 17-ին` ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու, որից հետո նրան վրաերթի է ենթարկել նաև «Աուդի» մակնիշի ավտոմեքենա, որին էլ ընդհարվել է «Ռովեր» մակնիշի ավտոմեքենա:
Վրաերթի հետևանքով անձը չպարզված տղամարդը տեղում մահացել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը 1947 թ. ծնված Լավրենտ Դավթյանն է: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը