Ռուսական Газпром-ը կարող է դառնալ «ՀայՌուսգազարդ»-ի միակ սեփականատերը
Հայաստան
Ռուսական Газпром ընկերությունը պլանավորում է մեծացնել «ՀայՌուսգազարդ»-ի իր բաժնեմասերը` 80%-ից հասցնելով 100%-ի. ասված է ռուսական գազային հոլդինգի տարածած հայտարարության մեջ. փոխանցում է РИА Новости-ն:
Երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի էր ունեցել Газпром ընկերության տնօրենների նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումը: Կողմերը քննարկել են բնական գազի ոլորտում ռուս-հայկական համագործակցությանն առնչվող հարցեր, ներառյալ` Հայաստանում էներգետիկ նախաձեռնություններին Газпром-ի մասնակցության հարցը: «Հանդիպման ժամանակ խոսքը գնացել է նաև Газпром-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնեմասերի 100%-ը ձեռք բերելու մասին»,-ասված է տարածած հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից