Հովիկ Աբրահամյանը զարմանում է, որ իր զարմանքից զարմանում են
Քաղաքական
«Ես մի պահ գայթակղվեցի և ցանկանում էի պատասխանել Նիկոլ Փաշինյանին, բայց մտածում եմ, որ մաղձին պատասխանելն անիմաստ է»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, արձագանքելով Նիկել Փաշինյանի ելույթին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Ազգային ժողովում այսօր շարունակվեց ՎՊ-ի ներկայացրած հաշվետվությունը։ Ելույթ ունենալով՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս մի քանի օրվա ընթացքում խորհրդարանում շահագրգիռ, սուր և լուրջ քննարկումներ են ընթանում ՎՊ-ի հաշվետվության վերաբերյալ, որն ինքը դրական է գնահատում։
«Այս քննարկումները միանգամայն բնական են։ Իշխանությունն ինքն է խոսում իր սխալների մասին, միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել իր բացթողումների և շահարկումների մասին։ Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է։
Ես ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀԿ ղեկավարը, որը նաև հանրապետության ղեկավարն է, մեր քաղաքական մեծամասնությունում որևէ մեկին պաշտոն առաջարկելու ընթացքում և դրանից հետո չունի որևէ պայման, որ նրանք պետք է գնան այդ պաշտոնը ստանձնեն և զբաղվեն չարաշահումներով, թալաններով, կամ այլ յուրացումներով։ Դրա համար մենք զարմանում ենք։ Իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է։ Ես զարմանում եմ, որովհետև մենք նման պայմանավորվածություն չունենք, որևէ մեկի հետ, որևէ նախարարի, որևէ գերատեսչության ղեկավարի, որևէ մարզպետի, որ իրենք պետք է գնան այդ պաշտոնին և զբաղվեն չարաշահումներով։
Մենք դրա վրա ենք զարմանում, դրա համար ենք խոսում, քննադատում։ Մենք ակնկալում ենք, որ պատկամ մարմինները պետք է պատասխանատվության ենթարկեն նման չարաշահումները»,-ասաց Աբրահամյանը։
Վերջինս առաջարկեց ԱԺ կանոնակարգ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի ՎՊ-ի հաշվետվության քննարկմանը մասնակցեն ՎՊ-ն, Կառավարությունը և Գլխավոր դատախազությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան