Որտեղ չկային հաղթողներ և պարտվողներ
Հասարակություն
Օրերս Գյումրիում տեղի է ունեցել խաղ-մրցույթ, որին ներկա է եղել 20 մասնակից՝ հաշմանդամություն ունեցողներ և չունեցողներ:
Խաղ-մրցույթի նպատակն է եղել երիտասարդների միջև ստեղծել առողջ հոգեբանական կապ: «Այնտեղ չկային հաղթողներ և պարտվողներ, այն մրցույթ չէր, ուստի՝ մրցանակներ և վկայականներ բաժանվեցին հավասարապես բոլորին: Քանի որ այն խաղ էր, մարդիկ խմբերի էին բաժանվել՝ կարմիրներ և կապույտներ, առաջատար եղավ կապույտ թիմը: Խաղին մասնակցում էին հաշմանդամության տարբեր աստիճան ունեցող մարդիկ, ինչպես՝ տեսողական, հենաշարժողական խնդիրներ ունեցողներ»: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաղ-մրցույթի կազմակերպիչ Իզաբելլա Սուլթանյանը:
Վերջինիս խոսքով՝ ծրագրին աջակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրիամը, Գյումրու քաղաքապետարանը, Շիրակի թեմը: «Նպարատակ ունեմ շարունակելու նման ծրագրերը, կհամագործակցենք նաև այլ կազմակերպությունների հետ»,- ասում է Իզաբելլա Սուլթանյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան