Անչելոտին երազում է «Ռեալում» աշխատելու մասին. Պիրլո
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
«Կարլոն իսկական ընկեր է և հիանալի անհատ: Չգիտեմ՝ արդյոք նա կգլխավորի Մադրիդի «Ռեալը», սակայն նրան ամենալավն եմ ցանկանում: Նա շատ լավ մարզիչ է, և ուրախ եմ, որ աշխատել եմ նրա հետ: Կարծում եմ՝ Անչելոտին նույնպես երազում է «Ռեալում» աշխատելու մասին: Անչելոտիի բոլոր թիմերը դիտարժան խաղ են ցուցադրում: Միանշանակ կարող եմ ասել, որ այն ակումբը որտեղ աշխատի Կարլոն չի փոշմանի, որ նման մարզիչ ունի: Նա գիտի՝ ինչպես վարվել ֆուտբոլիստների հետ»,-հայտարարել է Պիրլոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում