Արթուր Աբրահամն ու «Sauerland Event»-ը հարթել են հոնորարի հետ կապված խնդիրները
Սպորտ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի փաստաբանը և Sauerland Event պրոմոութերական կազմակերպությունը համաձայնության են եկել: Տարաձայնությունը, որը կապված էր Արթուր Աբրահամի՝ օգոստոսի 24-ին նախանշված մենամարտի հոնորարի հետ, հարթվել է:
Ավելի վաղ Արթուր Աբրահամն ասել էր, որ եթե «Sauerland Event»-ը համաձայնության չգա իր փաստաբանի հետ, ինքը չի մենամարտի ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ ավելի ուշ. «Ես կարող եմ կարիերաս ավարտել հենց հիմա: Մարզիկների հետ պետք է արդարացի վարվել»,- ասել էր Արթուր Աբրահամը:
Այսպիսով, տարաձայնությունները հարթվել են և սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում:
Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաև Սև Մամբա:
Արթուր Աբրահամն ամենօրյա մարզումների մեջ է և, ինչպես միշտ, տրամադրված է հաղթանակի. տեղեկացնում է Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում