Իսպանիան՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեց մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Եզրափակչում միմյանց հանդիպեցին Իսպանիայի և Իտալիայի ընտրանիները:
Խաղն ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 4:2 հաշվով: Հաշիվը բացվեց 6-րդ րոպեին. իսպանացիների առաջին գոլը հեղինակեց Տիագո Ալկանտարան: 4 րոպե անց իտալացիները հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն: Առաջին 45 րոպեների ընթացքում Ալկանտարան նաև հեթ-թրիկի հեղինակ դարձավ. նախ 31-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոց հարվածով դարձրեց 2:1, ապա 38-րդ րոպեին՝ 3:1:
Երկրորդ խաղակեսում թիմերը ևս մեկական գոլ հեղինակեցին: 66-րդ րոպեին Իսկոն 11 մետրանոց հարվածով հեղինակեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ խաղավարտից 10 րոպե առաջ Ֆաբիո Բորինին հաշիվը դարձրեց 4:2:
Սա Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի երկրորդ հաղթանակն էր այս առաջնությունում:
Նշենք, որ առաջնության լավագույն ռմբարկուն 4 գոլով Ալվարո Մորատան է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում