Մեկում Կառավարական տունն է՝ թմբուկով, մյուսում՝ Օպերային թատրոնի շենքը՝ տանիքին Լենինի հսկայածավալ արձանը
Հայկական Մամուլ
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ինչպես հայտնի է, հանգիստ չի տալիս Կառավարական շենքի հետ կապված փոփոխություններ կատարելու գաղափարը ու հատկապես թմբուկ կառուցելու փափագը։ Վերջերս էլ, ի դեպ, քաղաքային իշխանությունները էլ ավելի հեռուն գնացին՝ հայտարարելով Հանրապետության հրապարակը վերակառուցելու անհրաժեշտության մասին:
Եվ ահա Թամանյանի անունն օգտագործելով մայրաքաղաքին անհասկանալի կերպար հաղորդած Նարեկ Սարգսյանի այդ մարմաջի ֆոնին ճարտարագետ-նախագծող Մարտին Ասլանյանը «Հայկական Ժամանակի» խմբագրություն է ուղարկել մի փոքրիկ նամակ, որում գրում է.
«Ամիսներ առաջ Ալեքսանդր Թամանյանի թանգարանում էի։ Հիշում եմ, ուշադրությունս գրավեցին վարպետի ձեռքով արված երկու խոշոր էսքիզային գծագրեր։ Մեկում Կառավարական տունն է՝ թմբուկով, մյուսում՝ Օպերային թատրոնի շենքը՝ տանիքին Լենինի հսկայածավալ արձանը։ Իմ մեջ հարց առաջացավ, եթե Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետը հիմնավորում է, որ պետք է թմբուկը կառուցել, քանզի Մեծն Թամանյանի մտահղացումը անարդարացիորեն անկատար է մնացել, ապա ինչու՞ չի հիմնավորում թատրոնի շենքի տանիքին արձանի տեղադրման անհրաժեշտությունը»։
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը