Ֆրանկ Ռիբերին` Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին 11 Freunde պարբերականի կողմից ճանաչվել է Գերմանիայի 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ձայների քանակով գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկուն:
Հիշեցնենք, որ Ռիբերին իր թիմի կազմում դարձավ Գերմանիայի չեմպիոն, հաղթեց նաև Գերմանիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում: Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 27 խաղի և հեղինակել 10 գոլ:
Նշենք, որ ամսագրի վարկածով լավագույն մարզիչ է ճանաչվել Յուպ Հայնկեսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում