«Ալաշկերտը» պայմանագիր ստորագրեց միանգամից 3 ֆուտբոլիստի հետ
Սպորտ
Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն «Ալաշկերտը» լուրջ նպատակներ է հետապնդում նաև բարձրագույն խմբի առաջնությունում: Այս օրերին թիմի մարզումներին ներգրավված են մեծ թվով ֆուտբոլիստներ, այդ թվում նաև արտասահմանից ժամանած, և առաջիկա ստուգողական խաղերը կոչված են նրանց հնարավորություններին լավագույնս ծսնոթանալու և սելեկցիան հավուր պատշաճի կատարելու համար:
Հունիսի 20–ին, 22-ին և 25-ին կայանալիք ,համապատասխանաբար, «Գանձասարի», «Միկայի» և «Շիրակի» հետ խաղերը, անշուշտ. շատ հարցերի կպատասխանեն: Իսկ մինչ այդ ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբն արդեն կողմնորոշվել են երեք ֆուտբոլիստների հարցում, և նրանք այսօր պայմանագրեր ստորագրեցին «Ալաշկերտ» ակումբի հետ:
Դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը («Ուլիս»), «Գանձասարի» և «Կինգ դելյուքսի» նախկին կիսապաշտպաններ Սարգիս Նասիբյանն ու Արամ Հովսեփյանն այսուհետ կպաշտպանեն “Ալաշկերտի» մարզական պատիվը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում