100 մլն եվրո Բեյլի համար չափից շատ է. Ֆաբրեգաս
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը անդրադարձել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխությանը «Արքայական ակումբ»:
Ֆաբրեգասը զարմացած է, որ կան ակումբներ, որոնք պատարստ են Բեյլի տրանսֆերի համար վճարել 100 մլն եվրո:
«100 մլն եվրո Բեյլի համա՞ր: Կարծում եմ՝ դա չափից շատ է: Չգիտեմ՝ ով կարող է ֆուտբոլիստի համար նման գին վճարել», – Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ են պտտվում, որ «Արքայական ակումբը» պատրաստ է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել և Բեյլի տրանսֆերի համար վճարել 100 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում