Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի մի մասը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Այս անգամ հայ ֆուտբոլիստին է անդրադարձել sport-express կայքը, որը գրում է.
«Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, ով դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու, մոտակա ժամանակներս դոնեցկյան թիմից կտեղափոխվի «Լիվերպուլ»: Մխիթարյանի տեղափոխման հարցը վաղուց է հասունացել, և նա ցանկանում է նոր մարտահրավերներ նետել: Նա գերազանցում է Ուկրաինայի առաջնության մակարդակը: Սակայն Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի միայն մի մասն է պատկանում Դոնեցկի «Շախտյորին»: Մյուս կեսը բաժանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և «Կուբանի» սեփականատեր Օլեք Մկրտչյանը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում