Լևոն Զուրաբյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Անպատկառ պատգամավորներին կարգի՛ հրավիրեք»
Քաղաքական
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում քննարկման դրվեց կառավարության կողմից ներկայացված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը։
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որի ժամանակ տեղից խոսում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Լևոն Զուրաբյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Միգուցե Ձեր անպատկառ պատգամավորներին կարգի հրավիրեք»։
Հովիկ Աբրահամյանը կոչ արեց Լևոն Զուրաբյանին՝ պահելու կոռեկտության սահմանները, իսկ Գալուստ Սահակյանին ասաց. «Պարո՛ն Սահակյան, խնդրում եմ, հնարավորություն տվեք, որպեսզի պատգամավորը ելույթ ունենա. այդ իրավունքը ինքն ունի»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան