Այնպիսի տպավորություն է` Մոուրինյուի մասին խոսելը սրբապղծություն է. Արբելոա
Սպորտ
«Արքայական ակումբի» պաշտպան Ալվարո Արբելոան հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Անդրադառնալով թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հասցեին ավելի վաղ ուղղված խոսքերին՝ Արբելոան նշել է.
«Երբ խոսում էի Մոուրինյուի մասին, ասում էի այն ամենը, ինչ զգում էի: Իմ խոսքերը չեն նշանակում, որ պատրաստվում եմ լքել մադրիդյան թիմը: Սակայն երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Մոուրինյուի մասին խոսելը սրբապղծություն է: Իմ խոսքերը հիմնված էին նրա հետ երեք տարվա աշխատանքային փորձի և շփման վրա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, թե Մոուրինյուն «Ռեալը» լքել է՝ ֆուտբոլիստներից հիասթափված:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում