Վատ ավանդույթ՝ Ազգային ժողովի դահլիճում
Հայաստան
Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նիստում քննարկման դրվեց կառավարության կողմից ներկայացված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադերլու մասին օրենքի նախագիծը։
Քննարկումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչով դիմեց պատգամավորներին. «Ես կոչ եմ անում իմ գոծընկերներին՝ չխախտել կոռեկտության սահմանները։ Կարծես թե մի վատ ավանդույթ է ձևավորվում այս դահլիճում. պատգամավորները մեկը մյուսի հասցեին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում։ Սրա-նրա վրա ցեխ շպրտելով՝ իրենց չեն արժևորի։ Չի կարելի գործընկերներին անհիմն մեղադրանքներ ներկայացնել այս բարձր ամբիոնից», - ասաց Աբրահամյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից