Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման կապակցությամբ
Ադրբեջան
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուղերձ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, որում կոչ է արել նրան հունիսի 21-ին Բրյուսելում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցը: Դիմումի մեջ Human Rights Watch-ը խնդրում է Բարոզուին իր անհանգստությունը հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կոչ անել Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Մասնավորապես՝ Human Rights Watch-ը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին, չեղյալ հայտարարել վերջերս ըդնունված այդ օրենսդրական սահմանափակումները, որոնք հակասում են Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:
Ուղերձի հեղինակները խնդրում են հասկացնել տալ Ալիևին, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ցանկացած տիպի հարաբերությունների խորացում պետք է ուղեկցվի մարդու իրավունքների և ազատությունների պահպանմամբ: Ուղերձում նաև նշված է, որ հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին իշխանությունները նոր օրենքներ են ընդունում, որոնք խոչընդոտում են երկրում քաղաքացիական հասարակության ազատ գործունեությանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան