Պաշտոնական. Ջենարո Գատուզոն` «Պալերմոյի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն պաշտոնապես գլխավորեց «Պալերմոն». տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մինչ այդ 35-ամյա իտալացին «Սիոնի» խաղացող-մարզիչն էր:
Գատուզոյի պայմանագիրը նախատեսված է 1 տարի ժամկետով՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ «Պալերմոն» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Սերիա B-ում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում