Վրաստանում գաղտնի զենքի թաքստոց ստեղծելու գործով ձերբակալվել է 9 մարդ
Վրաստան
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, ովքեր մեղադրվում են գաղտնի զենքի, պայթուցիկների և թմրանյութերի ստորգետնյա թաքստոցներ ստեղծելու համար, հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, մեջբերում է BBC-ն:
Նշենք, որ գաղտնի զինանոցի մասին լուրերը Վրաստանի ՆԳՆ-ն բարձրաձայնել էր հունիսի 17-ին՝ հայտարարելով, որ այն ստեղծվել է ՆԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Վրաստանի նախկին իշխանությունների օրոք:
Թաքստոցում հայտնաբերվել էր նաև ընդդիմությանը վարկաբեկող նյութեր, ինչպես նաև տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահ մարմինները կտտանքների ենթարկում մարդկանց:
Ձերբակալվածների թվում կան գերատեսչության գործող աշխատակիցներ, ինչպես նաև ՊՆ պաշտոնյաներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան